Սպորտ

Արթուր Դանիելյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ Գեղասահքի առաջնություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ավստրիայի Գրաց քաղաքում երեկ ուշ երեկոյան մրցապայքարն ավարտեցին գեղասահքի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մենասահքի մասնակիցները:

Կարճ և ազատ ծրագրերի արդյունքում Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Արթուր Դանիելյանը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ դառնալով արծաթե մեդալակիր:

16-ամյա մարզիկը վաստակել է 246.74 միավոր:

Տղաների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել ռուսաստանցի Դմիտրի Ալիևը՝ 272,89 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Վրաստանի ներկայացուցիչ Մորիս Կվիտեշաշվիլին (246.71):

Հայաստանի ներկայացուցիչ, 23-ամյա Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում վաստակել էր 66,89 միավոր ու 20-րդ արդյունքով մտել էր եզրափակիչ: 24 ուժեղագույնների պայքարում ,կամավոր ծրագրում, նա ստացավ 127,72 միավոր ու զբաղեցրեց 18 –րդ հորիզոնականը: Սա նրան հնարավորություն ընձեռեց երկու մրցաձևերի ընդհանուր գումարով / 194,61միավոր /, 26 երկրների 35 մասնակիցների պայքարում գրավել 18-րդ տեղը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ