Արթուր Վանեցյանը մասնակցել է ապագա կուրսանտների երդման արարողությանը

ՀՀ ազգային անվտանգության մարմինների թանգարանում տեղի ունեցավ ս.թ. սեպտեմբերից ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում սովորելու մեկնող, ԱԱԾ ընդունված զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներ և զինծառայողների հարազատները:

ԱԱԾ տնօրենը, շնորհավորելով զինծառայողներին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մեծ բանակը համալրելու կապակցությամբ, հիշեցրեց նրանց Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված ԱԱԾ աշխատակցի պատվաբեր և պատասխանատու ծառայության մասին:

Ա.Վանեցյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց նաև զինծառայողների ծնողներին՝ Հայրենիքի արժանի զավակներ դաստիարակելու համար:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ