Հասարակություն

Արթուր Վանեցյանը միացել է սոցցանցերում ծառայության տարիների լուսանկարներ հրապարակելու ֆլեշմոբին

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը Ֆեյսբուքում լուսանկարներ է հրապարակել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ծառայության շրջանից:

«Այսօր պարոն Վանեցյանի մոտ հերթական քննարկմանն էինք, բնականաբար ֆուտբոլային քննարկումներից առաջ շնորհավորեցինք միմյանց Բանակի օրվա կապակցությամբ, ես էլ տեղեկացրի, որ սոցցանցերում ֆլեշմոբ է, ու մարդիկ իրենց ծառայության տարիների լուսանկարներն են հրապարակում, պարզվեց, որ պարոն Վանեցյանի մոտ փոքր ալբոմ կա, մի երկու լուսանկար հրապարակելու գայթակղությանը չդիմացա: Հեռավոր 1997թ. »,- գրել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ