«Դատալեքսից» տեղեկանում ենք, որ մեղադրանք է առաջադրվել Տիգրան Գրիշայի Արզաքանցյանին՝ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար։
Ենթադրաբար, խոսքն այստեղ «Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի մասին է, ով մասնակցում էր ՀՀ վերջին խորհրդարանական ընտրություններին։
Արզաքանցյանը մեղադրվում է 2021 թվականի մայիսի 25-ին անձնագրային և վիզաների վարչություն ներկայացրած կեղծ փաստաթղթի համար, որն իրենից ներկայացնում էր տեղեկանք՝ 24.02.2018 թվականից մինչև 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառելու մասին։
Գործն արդեն դատարանում է։ Արզաքանցյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին;