Իրավական

Վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը մասնակի

ՀՀ Վճռաբեկ դատարանը քիչ առաջ կայացրած որոշմամբ մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը, իսկ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը բավարարեց մասնակի:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը որոշեց բեկանել Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի օգոստոսի 13-ի որոշումը և գործն ուղարկել նույն՝ Վերաքննիչ դատարան նոր քննության:

Որոշումը կարդաց նախագահող դատավոր Լիլիթ Թադևոսյանը:

Հ.Գ. Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը օգոստոսի 20-ին բողոք էր ներկայացնել Վճռաբեկ դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

Նույն օրը, Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից նշեցին, որ Վերաքննիչ քրեական դատարանի ամբողջական որոշումը ստանալուն պես կքննարկեն Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը:

Այսինքն, ըստ էության, գործը Վճռաբեկ դատարանից ետ ուղղարկվեց Վերաքննիչ, որտեղ արդեն պարզ կդառնա՝ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կալանք կկիրառվի, թե՞ ոչ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ