fbpx
Մշակույթ

Աշնանը մեծ էկրան կբարձրանա «Դրախտի դարպասը» ֆիլմը

Այս տարի աշնանը մեծ էկրան կբարձրանա հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» նոր ֆիլմը` նվիրված արցախյան պատերազմին:

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 2016 թվականին: Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը վերադառնում է Արցախ`  լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը: Լրագրողական հետաքննության ընթացքում նա հանդիպում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիային, նրանք սիրահարվում են: Այնուամենայնիվ,  Ռոբերտին շուտով հայտնի է դառնում, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, ով գերեվարվել էր 1992 թվականին Թալիշ գյուղը գրավելու հետևանքով . Ռոբերտը չի փորձել նրան փրկել գերությունից, բայց լուսանկարները վերցրել է ռազմի դաշտից՝ հետագայում դրանք ներկայացնելով որպես իր սեփականը:

 

«Դրախտի դարպասը» ֆիլմը ստեղծվել է Հայաստանի, Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի հետ համատեղ: Գլխավոր դերերում են Ռիխարդ Զամելը,Նինա Քրոնյագերը, Լեոնարդաս Պոբեդոնոսցեվասը, Նաիրա Զաքարյանը, Սոս Ջանիբեկյանը և Տատյանա Սպիվակովան:

Երևանում և Ստեփանակերտում ֆիլմի պաշտոնական թողարկումը նախատեսված է 2019 թվականի հոկտեմբերին, իսկ արդեն հաջորդ տարվա մարտին Լոս Անջելեսում տեղի կունենա պրեմիերան:

Այս մասին տեղեկացնում  է Հայկական ազգային մշակույթի թանգարանի կայքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ