ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում կատարեց հետևյալ գրառումը.
«Արարատ Միրզոյանը քիչ առաջ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ուղիղ եթերում մեզ անվանեց հանցագործների բանդա:
Ես, որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար:
Նույնը անելու են նաև մեր կուսակցության բազմաթիվ այլ անդամներ:
Միաժամանակ հրավիրում եմ դիտորդների ուշադրությունը այս աղաղակող միջադեպին»: