Կրիշտիանու Ռոնալդուն չի գա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Կրիշտիանու Ռոնալդուն չի գա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մեկնի Փարիզ՝ 2018թ. «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը մասնակցելու, հայտնում է 168.am-ը։

«Ոսկե գնդակը» կհաղթի «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Ռոնալդուն երկրորդ տեղն է զբաղեցրել քվեարկության ժամանակ, երրորդն «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն է:

Հայտնի է, որ արարողությանն անպայման մասնակցելու է Մոդրիչը: Ռոնալդուն արդեն չեղյալ է հայտարարել ուղևորությունը, իսկ Գրիզմանը դեռ մտածում է՝ կամ գնալ Փարիզ, կամ մնալ Մադրիդում:

Ռոնալդուն հաղթել է մրցանակը 5 անգամ՝  2008, 2013, 2014, 2016 և 2017 թվականներին:

Հրապարակող՝

Ամենաթարմ