Bloomberg գործակալությունը կազմել է աշխարհի այն երկրների վարկանիշը, որտեղ մարդիկ ամենաառողջն են. հայտնում է РИА Новости-ն:
Ցուցակը գլխավորում է Իսպանիան, որին հաջորդում է անցյալ տարվա առաջատար Իտալիան:
Տասնյակում են ընդգրկվել նաև Իսլանդիան, Ճապոնիան, Շվեյցարիան, Շվեդիան, Ավստրալիան, Սինգապուրը, Նորվեգիան և Իսրայելը:
Ռուսաստանը 95-րդ տեղում է:
Նշվում է, որ վարկանիշը կազմվել է Առողջապահության համաշխարհաին կազմակերպության, Համաշխարհային բանկի և ՄԱԿ ազգաբնակչույթան բաժնի վիճակագրության հիման վրա: