Աշխարհի անվտանգ երկրների շարքում Հայաստանը 62-րդն է

Ամենադիտվածներ

Global Finance ամսագրի վարկածով Իսլանդիան համարվել է աշխարհի ամենաանվտանգ երկիրը: Երկրի անվտանգության մակարդակը որոշվում է հետևյալ չափորոշիչներով՝ ռազմական իրավիճակի առաջացման հավանականություն, տնտեսական զարգացման և բնակչության անվտանգության մակարդակ, բնական աղետի առաջացման հավանականություն: Իսլանդիային անվտանգ երկրների ցանկում հաջորդում են Շվեյցարիան և Ֆինլանդիան: Այնուհետ գալիս են Պորտուգալիան, Ավստրիան, Նորվեգիան, Կատարը, Սինգապուրը, Դանիան, Նոր Զելանդիան:

Ամենավտանգավոր երկիրը Ֆիլիպիններն է, որին նախորդում են Եմենը և Գվատեմալան:

128 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 62-րդ տեղը: Ադրբեջանը 71-րդն է, Իրանը՝ 77-րդը, Թուրքիան՝ 107-րդը, Ուկրաինան՝ 116-րդը: Վրաստանը՝ 49-րդն է, Ռուսաստանը՝ 108-րդը: Այս երկիրը բնորոշվել է հանցավորության բարձր մակարդակով և աշխարհի հանդեպ մեծ սպառնալիքով:

Ամենաթարմ