fbpx
Ժամանց

Ո՞ վ է դառնալու աշխարհի առաջին տրիլիոնատերը

Ցանկը գլխավորում է Իլոն Մասկը, որը մինչև 2027 թվականը կարող է դառնալ առաջին տրիլիոնատերը. նրա կարողությունը «տարեկան աճում է միջինում 109,88 տոկոսով»:

Մասկի հարստության մեծ մասը Tesla-ում և SpaceX մասնավոր հրթիռային ընկերությունում ունեցած բաժնետոմսերից է:

Նրան է պատկանում նաև X Corp-ի բաժնետոմսերի շուրջ 79%-ը, որը նա ձեռք է բերել 2022 թվականին 44 միլիարդ դոլարով (մոտ 39,6 միլիարդ եվրո), թեև դրանից հետո դրա արժեքը զգալիորեն նվազել է:

Բացի դրանից, Մասկը բաժնետոմսեր ունի նաև մի քանի ստարտափներում, դրանց թվում՝ Neuralink-ում, The Boring Company-ում և xAI-ում:

Մասկին կարող է հաջորդել Հնդկաստանից Adani Group-ի հիմնադիր Գաուտամ Ադանին. ակնկալվում է, որ մինչև 2028 թվականը նա կհասնի տրիլիոնատերի կարգավիճակին:

Նույն տարում ակնկալվում է, որ Ջենսեն Հուանգը՝ տրիլիոն դոլար արժողությամբ NVIDIA ընկերության համահիմնադիրը, կդառնա տեխնոլոգիական արդյունաբերության հաջորդ տրիլիոնատերը՝ տարեկան մոտ 112 տոկոս զուտ արժեքի աճով:

Բոլոր 28 մարդկանցից, որոնք, ըստ կանխատեսումների՝ հաջորդ 30 տարիների ընթացքում կդառնան տրիլիոնատերեր, 11-ը (մոտ 40 տոկոսը) տեխնոլոգիական ոլորտից էին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ