Կիլիան Մբապեի հետ կապված սկանդալից հետո Մադրիդի «Ռեալը» հեռացրել է աստղային ֆուտբոլիստին Adidas-ի գովազդային արշավի լուսանկարից։
RMC Sport-ը կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ է Մբապեն անհետացել գովազդային պաստառից։ Ակումբը բացատրել է, որ դա կապված է ոչ թե սկանդալի, այլ Nike-ի հետ խաղացողի ունեցած անձնական պայմանագրի հետ:
Ինչպես նշել էինք ավելի վաղ, Շվեդիայում հետաքննություն է սկսվել՝ աստղային ֆուտբոլիստին մեղադրում են բռնաբարության մեջ։ Ենթադրյալ միջադեպը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Ստոկհոլմում, որտեղ Մբապեն անցկացնում էր իր ազատ ժամանակը։