2022 թվականի աշխարհի առաջնությունը Քաթարում արդեն դիտել է ավելի քան երկու միլիարդ հեռուստադիտող։
Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։
«2022 թվականի աշխարհի առաջնությունը հեռուստատեսությամբ ռեկորդային թվեր ունի՝ արդեն ավելի քան երկու միլիարդ հեռուստադիտողներով, ինչը անհավանական է: Խմբային փուլի վերջում հրապարակված թվերը ցույց են տվել, որ առաջին 48 հանդիպումներին ներկա է եղել 2,45 միլիոն մարդ և փլեյ-օֆֆի առաջին շրջանի ութ հանդիպումներում խփած 28 գոլեր, ավելին, քան երբևէ 1/-ի ներդրումից ի վեր:
Հույս ունենք, որ աշխարհի առաջնությունը կշարունակվի ու կավարտվի
ինչպես սկսվեց: Վստահ եմ, որ ամբողջ աշխարհում մենք կհասնենք հինգ միլիարդ հեռուստադիտողի նշագծին:
Եթե խոսենք մարզադաշտերի հաճախելիության մասին, ապա գրեթե յուրաքանչյուր խաղում դրանք ամբողջությամբ լցվում են։ Երկրպագուների փառատոները, տարբեր ֆան-գոտիները նույնպես լեփ-լեցուն են տոնող ու կյանքը վայելող մարդկանցով։
Եվ վերջում մենք պարզապես ցանկանում ենք մի քիչ ուրախություն և ժպիտներ պատճառել մարդկանց ամբողջ աշխարհում: Ահա թե ինչ է ֆուտբոլը, ահա թե ինչ է աշխարհի առաջնությունը, և սա այն է, ինչ պետք է լինի այս պահից մինչև վերջ»,- ասել է Ինֆանտինոն։

