fbpx
Աշխարհ

Աշխարհի կաթոլիկները նշում են Սուրբ Ծնունդը

Աշխարհի կաթոլիկները, բողոքականները, Անգլիկան եկեղեցու հետևորդները և մի շարք ուղղափառներ, որոնք հետևում են Գրիգորյան տոմարին,  երեքշաբթի նշում են Քրիստոսի Ծնունդը: Հռոմի Ֆրանցիսկոս պապը գիշերը գլխավորել է հանդիսավոր ժամերգությունը Վատիկանի Սուրբ Պետրոսի գլխավոր կաթոլիկական տաճարում, որն ուղիղ եթերով հեռարձակվել է ամբողջ աշխարհով, հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:

Կեսօրին ավանդական սուրբծննդյան ուղերձ կլինի: Վերջին բոլոր շաբաթներին քահանայապետն իր քարոզներում հիշեցնում էր, որ հարկավոր է «բերկրանք ապրել Փրկչի ծննդյան լույսից» և  ճիշտ ընկալել այս տոնի նշանակությունը՝ այն չվերածելով սոսկ կերուխումի և նվերների:

«Սուրբ Ծնունդը համեստության և  խոնարհության հաղթանակն է անբարեկրթության նկատմամբ, պարզության հաղթանակն անժուժկալության, լռության հաղթանակն անհեթեթ ժխորի եւ ունայնության նկատմամբ: Հիսուսն ինքը մեր ամենամեծ պարգեւն է»,- ասել է Ֆրանցիսկոսը դեկտեմբերի 19-ին կայացած կոլեկտիվ ունկնդրությանը:

Աշխարհում կաթոլիկների թիվը հասնում է 1,2 միլիարդի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ