«Մենք պատրաստ ենք ապահովել Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը». Մամեդյարով

Ամենադիտվածներ

«Մենք պատրաստ ենք ապահովել Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը». Մամեդյարով

armtimes.com-ը գրում է՝
«Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն «Ինտերֆաքս Ադրբեջան»-ին տված հարցազրույցում:

Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի նոր ղեկավարության հետ հնարավոր կլինի հասնել խնդրի խաղաղ կարգավորման: Մամեդյարովի խոսքով, Ադրբեջանը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ իր քաղաքացիների անվտանգությունը, պատրաստ է իր միջազգային պարտավորություններին «համապատասխան անել դա նաև Լեռնային Ղարաբաղում հայկական ծագմամբ քաղաքացիների հանդեպ»:

Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրած մահմեդական համայնքը պատրաստ է վերադառնալ այդ տարածքներ:

«Գիտեք, անհնարին է վերցնել հողն ու դրա հետ միասին տեղափոխվել այլ վայր: Հակամարտության կարգավորումից հետո այս երկու համայնքները, իհարկե, պետք է ապրեն միասին: Հենց այդ պատճառով կարևոր է հայկական ու ադրբեջանական համայնքների միջև կապերի վերականգնումը», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը՝ պնդելով, թե մինչ պատերազմը հայերն ու ադրբեջանցիներն Արցախում ունեցել են այդ կապերը, որոնք «ցավոք, խզվել են Հայաստանի նախկին ղեկավարության գործողությունների հետևանքով»:

Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը լավատեսական հայտարարություններով է հանդես գալիս ԼՂ համակարտության կարգավորման հեռանկարի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ հնարավոր կլինի հասնել համաձայնության ՀՀ նոր իշխանությունների հետ:

Միևնույն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ անդրադառնալով այդ հայտարարություններից ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով որեւէ նորություն չկա:

«Ինձ անկեղծ ասած զարմացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որ առաջին կանխավարկածը այն է, որ այստեղ ինչ-որ դավադրություն կա և այլն։ Երբ որ նրանք խոսում են, որ այ շանս է ստեղծվել Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ։ Իսկ ինչո՞ւ այդպիսի կանխավարկած, իսկ ինչո՞ւ չի այնպիսի կանխավարկած, առնվազն Հայաստանի կառավարության տեսակետից, որ գուցե Հայաստանի կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել։ Հայաստանի ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, ինչքան մեր կառավարությունը», – ասել էր Փաշինյանը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();