Forbes պարբերականը Statista հետազոտական ընկերության հետ համատեղ կազմել է լավագույն բանկերի ցուցակը տարբեր երկրներում՝ հիմնվելով գլխավորապես հաճախորդների կարծիքների վրա: Հետազոտության արդյունքները հարապարակվել են երկուշաբթի՝ հրատարակության կայքում:
Ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 40 հազար մարդ աշխարհի 23 երկրում: Բանկերի գնահատման հիմնական չափանիշը եղել է հաճախորդների բավարարվածությունը դրանց աշխատանքից, հաշվի են առնվել նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են վստահությունը բանկերի նկատմամբ, նրանց կոմից առաջարկվող պայմանները, հաճախորդների սպասարկումը, թվային ծառայություններն ու ֆինանսական խորհրդատվությունները: Հետազոտության արդյունքներով յուրաքանչյուր երկրում որոշվել են հինգից մինչև 60 առաջատար բանկեր: Պարբերականն առաջին անգամ է նման վարկանիշ կազմել:
Վարկանիշում միջազգային ամենաբարձր դիրքերն զբաղեցրել են ING նիդեռլանդական ֆինանսական կոնգլոմերատը և ամերիկյան Citibank-ը, որոնք առավելագույն գնահատականներն են ստացել համապատասխանաբար ութ և վեց երկրում: