Աշխարհի խոշորագույն տնտեսությունների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 113-րդ հորիզոնականը։ Դրա մասին ասված է Համաշխարհային բանկի զեկույցում։
Ըստ զեկույցի՝ Հայաստանի անվանական ՀՆԱ-ն 2023 թվականին կազմել է 24,2 միլիարդ դոլար։
Վարկանիշում Վրաստանը զբաղեցրել է 108-րդ (30,5 միլիարդ դոլար), Ադրբեջանը՝ 83-րդ (72,5 միլիարդ դոլար), Ռուսաստանը՝ 11-րդ (ավելի քան 2 տրիլիոն դոլար), Թուրքիան՝ 18-րդ (1,1 տրիլիոն դոլար), Իրանը ՝ 36-րդ (ավելի քան 401,5 միլիարդ դոլար) հորիզոնականը:
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում Միացյալ Նահանգներն է՝ անվանական ՀՆԱ-ով 27,4 տրիլիոն դոլար, Չինաստանը 2-րդ (17,8 տրիլիոն դոլար), Գերմանիան՝ 3-րդ (4,5 տրիլիոն դոլար), Ճապոնիան՝ 4-րդ (4,2 տրիլիոն դոլար), Հնդկաստանը՝ 5-րդ (3,5 տրիլիոն դոլար):
Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Բրազիլիան և Կանադան։