Աշխարհում հաստատված դեպքերի թիվը հատել է 3,2 միլիոնի սահմանը. Worldometers

Հրապարակող՝

Ազատաշեն գյուղում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք

Ամենադիտվածներ

Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը հատել է 3 միլիոն 200 հազարի սահմանը:

Հաստատված դեպքերի թվով շարունակում է առաջատար մնալ ԱՄՆ-ն, սակայն ցուցանիշները համեմատելով կարել է ենթադրել, որ այստեղ պանդեմիան նահանջում է, քանի որ երկրում այսօր` ապրիլի 30-ին հաստատվել է հիվանդության 378 նոր դեպք և մահացել է 13 մարդ:

Չինաստանում այսօր հաստատվել է 4 նոր դեպք: Եվ երկիրը իր տեղը զիջել է Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային: Հիշեցնենք, որ Չինաստանի Ուհան քաղաքը կորոնավիրուսի էպիկենտրոնն է:

Ռուսաստանում օրեր շարունակ կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերը ավելանում են: Այսօր եկրում արձանագրվել է 7,099 նոր դեպք և մահացել է 101 մարդ:

Հայտնենք, որ Հայաստանում ռեկորդային թիվ է արձանագրվել, այստեղ 24 ժամվա ընթացքում հաստատվել է 134 նոր դեպք:

Տվյալներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Ամենաթարմ