Աշխարհում կորոնավիրուսով վարակավածության գրանցվել է մոտ 1.5 միլիոն դեպք, այսինքն` յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով մոտ 19 վարակված։ Ի տարբերություն անցած շաբաթվա, երբ դեպքերը կրկնապատկվել էին, այս շաբաթ հաստատված դեպքերն աճել են մեկուկես անգամ:
Առողջացածների թիվը շարունակում է ավելանալ՝ մեկ շաբաթվա ընթացում առողջացած պացիենտների թիվը կազմել է մոտ 357 հազար։
Դրական դինամիկային զուգընթաց աճում են նաև մահվան դեպքերը։ Մահացել է ավելի քան 85.5 հազար վարակակիր։ Ամենաշատ մահացության դեպքեր գրանցվել են Իտալիայում, Միացյալ Թագավորությունում։ Այստեղ զոհերի մակարդակը գերազանցում է 12 տոկոսը:
Նշենք, որ հաստատված դեպքերի մասին չեն հայտնել միայն երկու տասնյակ երկրներում` ընդհանուր թվի 13.5 տոկոսը: Մեկ շաբաթվա ընթացքում առաջին վարակվածների մասին է հաղորդվել Եմենում և Աբխազիայում, Տաջիկստանում , ինչպես նաև մի շարք փոքր կղզի պետություններ շարունակում են պահել պաշտպանությունը:
Աղբյուրը՝ ՏԱՍՍ։