վարակվածներ
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում մեծացել է 1 501-ով
StopCov-ի հաղորդմամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում աճել 1 501-ով, մահացել է 43 մարդ: Երկրում համավարակի առաջին օրերից առ այսօր հայտնաբերվել է վարակվելու 595 264 դեպք: Միևնույն ժամանակ վերջին 24 ժամում կորոնավիրուսից բուժվել է 1 954 պացիենտ, իսկ համավարակի ամբողջ ընթացքում՝ 559 996 մարդ: Մահացել է 8 541 քաղաքացի: Մեկ օրում կատարվել է 22…
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 220 միլիոնը
«Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով Ջոնս Հոփքինսի անվան ամերիկյան ինստիտուտի տվյալներին, հայտնում է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում կազմել է 220 289 425 մարդ: «Քովիդ-19»-ի համավարակի սկզբից ի վեր վիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 4 561 198 մարդ: Ավելի քան 20 մլն վարակակիր ունեցող երկրների թվում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան: Կորոնավիրուսով վարակվածների և մահացածների թվով…
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 136 մարդ
IRNA-ի հաղորդմամբ՝ Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 83 հազար 101-ի, վերջին 24 ժամում մահացել է 136 քաղաքացի: Իրանում վերջին 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսի 10 հազար 485 նոր դեպք: Նրանցից 1259-ը հոսպիտալացվել են: Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրում գրանցված ընդհանուր 3 մլն 105 հազար 620 դեպքից 2 մլն 760 հազար 229-ը առողջացել կամ…
Հնդկաստանում կորոնավիրուսից մահվան նոր հակառեկորդ է գրանցվել
Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է ավելի քան 4,5 հազար մարդ: Անցած մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 267,334 դեպք, մահացել է 4529 մարդ: Այս ամսվա ընթացքում իններորդ անգամ 24 ժամվա ընթացքում մահվան դեպքերը գերազանցել են 4 հազար մարդը: Նշվում է, որ երկրում համաճարակի ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է…
Բոլոր հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը սպառված է․ Ռոմելլա Աբովյան
Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշել է, որ կորոնավիրուսի բարձր թվերով պայմանավորված ունենք հիվանդանոցներում տեղավորելու խնդիր: «Անընդհատ աշխատանքներ են տարվում ազատ տեղեր լինելու դեպքում նոր պացիենտներին տեղավորելու։ Բոլոր հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը սպառված է»,- հայտնել նա:
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8704 նոր դեպք է գրանցվել
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8704 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4 632 688-ի: Այս մասին վկայում են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։ Մեկ օրում ապաքինվել է 9 579 մարդ․ ապաքինվածների ընդհանուր թիվը 4 258 279 է: Մեկ օրում մահացել է 402 վարակված: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 102 649 մարդ:
Ռուսաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 9 167 նոր դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնում է, որ երկրում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 9 167 նոր դեպք, մահացել է 405 պացիենտ: Մարտի 27-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս, երկրում կորոնավիրուսի ավելի քան 4 միլիոն 501 հազար դեպք է հաստատվել, այդ թվում ապաքինվել է 4 միլիոն 120 հազար մարդ: Ռուսաստանում վարակից մահացել է 97 017…
Covid-19-ի հետևանքով երիտասարդ ուսանողուհու և վաստակաշատ դասախոսի կյանք ընդհատվեց
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր ծանր օր էր մեր բժշկական մայր բուհում, Covid 19 ի հետևանքով երիտասարդ ուսանողուհու և վաստակաշատ դասախոսի կյանք ընդհատվեց…»: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն աճում են: Երեկ՝ մարտի 19-ին, կատարվել է 5959 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք: Ունենք 459 առողջացած և 12 մահվան…
Վրաստանում բրիտանական շտամով վարակման 3 դեպք է գրանցվել
Aliq.ge-ի հաղորդմամբ`Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի «բրիտանական շտամով» վարակման 3 դեպք է հաստատվել: «Նոր շտամի հետ կապված լուրջ հետազոտություն է ընթանում: Երեք դեպք ունենք հաստատված և դրա հետ կապված կլաստեր՝ 31 անձ, որոնց շրջանակներում ամենայն հավանականությամբ կա մուտացիա անցած շտամ»,- հայտարարել է Գամկրելիձեն:
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19 պացիենտներ սպասարկող հիվանդանոցների տվյալները
ՀՀ Առողջապահության նախարարությունը տվյալներ է ներկայացրել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտներին սպասարկող բժշկական կազմակերպությունների վերաբերյալ, որտեղ զանգահարելով քաղաքացիները տեղեկատվություն կարող են ստանալ հարազատների առողջական վիճակի մասին: Բուժհաստատությունների ցանկը թարմացվում է, անհրաժեշտության դեպքում նախարարությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: Տվյալներն այստեղ` https://www.moh.am/#1/3439
Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 62 միլիոնը
Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 62 միլիոնը: Աշխարհում կորոնավիրուսային վարակի ընդհանուր դեպքերի թիվը 62 084 566 է, իսկ հաստատված հիվանդության հետևանքով մահացել է 1 449 642 մարդ:
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4 426 նոր դեպք
Վերջին մեկ օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4 426 նոր դեպք: Համաճարակի սկսվելուց մինչ օրս երկրում COVID-19- ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 132 368 է: Անցած օրվա ընթացքում վերականգնվել է 3 721 մարդ, մինչդեռ, ընդհանուր առմամբ, վերականգնվածների թիվն աճել է՝ հասնելով 110 049-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից 35 նոր մահ է գրանցվել: 2020…
ԱՀԿ գլխավոր տնօրենը խոսել է COVID-19-ով պայմանավորված իրավիճակի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ անցած ամսվա ընթացքում ավելի շատ COVID-19-ի դեպքեր են արձանագրվել, քան համավարակի առաջին 6 ամիսներին։ «Անցած 4 շաբաթների ընթացքում արձանագրվել է COVID-19-ով վարակվածների ավելի մեծ թիվ, քան համավարակի առաջին 6 ամիսներին։ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում հիվանդանոցները և ինտենսիվ թերապիայի բաժանմունքները գերբեռնված են»,- նշել է…











