Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

Ամենադիտվածներ

Մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարարը աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին՝ տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը նաև հանդիպումներ կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID-ի տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։

Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա «Ատլանտյան խորհուրդ» ուղեղային կենտրոնում։

Ամենաթարմ