fbpx
Հասարակություն

Աշխատանքից ազատվել են Վանաձորի բ/կ-ի փոխտնօրենն ու գլխավոր հաշվապահը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ աշխատանքից ազատվել են Վանաձորի բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու գլխավոր հաշվապահը: Փոխտնօրենի սպասվող ազատման մասին մենք գրել էինք դեռևս շաբաթներ առաջ:

Հունվարի 15-ին, սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել Վանաձորի բ/կ տնօրեն Վարդան Աբովյանը: Մարզպետը, բավարարելով Աբովյանի ազատման դիմումը, նոր տնօրեն էր նշանակել հիվանդանոցի Պաթոլոգիա-անատոմիական բաժանմունքի վարիչ Վահագն Մկրտչյանին: Նշանակումից օրեր անց Մկրտչյանը հայտարարեց, որ հիվանդանոցը շուրջ 120 մլն դրամի պարտք ունի, տնօրենը նաև աուդիտ պահանջեց:

Երեկ, արդեն սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատվեցին բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պարգև Թորոսյանն ու գլխավոր հաշվապահ Արարատ Վերմիշյանը: Այս պաշտոններում նշանակվել են համապատասխանաբար Արթուր Ազրոյանն ու Գայանե Գևորգյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ