Ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայում հայտնվելու մասին.
«Եթե անկեղծ լինեմ, ապա կարծում եմ ` կարող եմ կրկին խաղալ ԱՊԼ-ում: Գիտեմ դա, քանի որ միշտ վստահ եմ եղել ուժերիս: Ինքս ինձնից միշտ մեծ սպասելիքներ եմ ունենում»,- Ռունիի խոսքը մեջբերում է CNN-ը:
Անգլիացին «Դի Սի Յունայթեդ» է տեղափոխվել «Էվերթոնից» 2018 թվականին:
33-ամյա ֆուտբոլիստը 2004-2017 թվականներին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»:
Հաղորդում է armsport.am-ը։