ՌԴ պաշպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանի բժշկական ջոկատը մեկ օրում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Աստղաշեն բնակավայրում օգնություն է ցուցաբերել ավելի քան 20 հիվանդի։
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ են ստեղծել:
Բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադների կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հեռավոր գյուղերում և շրջաններում տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերող հոգեբանական ծառայության մասնագետներ:
Բրիգադները հագեցված են ժամանակակից բժշկական սարքավորումներով և հնարավորություն են տալիս հիվանդների ախտորոշումն իրականացնել տեղում։