Ասկերանում շարունակվում են նոր թաղամասերի կառուցման շինարարական աշխատանքները

ԱՀ քաղաքաշինության նախարարությունը հայտնել է, որ Ասկերանի շրջանում շարունակվում են պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներին բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքները։

«Հովսեփավան համայնքի վարչական տարածքում այս պահին միանգամից 2 վայրում նոր թաղամասերի կառուցման շինարարական աշխատանքներ են կատարվում։

Թաղամասերից մեկը կունենա թվով 77 առանձատուն, որոնցից 22-ը՝ երեք, իսկ 55-ը՝ չորս սենյականոց։ Այս պահին կառուցվում են հիմքերը, շարվում պատերը։

Նախագիծն իրականացվում է ԱՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ