Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին Շուշի քաղաքում ներկա է գտնվել Ասմունքի համահայկական ութերորդ փառատոնի մրցանակաբաշխությանը:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ ասմունքի փառատոնը դարձել է ավանդական՝ այն կարևորելով Արցախի մշակութային կյանքի զարգացման ու ազգային արժեքների պահպանման տեսանկյուններից:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։