fbpx
Քաղաքականություն

Աստանան նորից կրկնելը իմաստ չունի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը, այդ մասին հայտնում է 7or.am֊ը.

«ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, ասաց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, դեկտեմբերի 6ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներովգնանք, և ես համաձայնեցի, որովհետեւ կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերովայդ հարցը լուծելը ավելի ճիշտ է»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ համաձայնություն էր եղել, որպեսզի ՀԱՊԿ-ի քարտուղարի հարցը դեկտեմբերի 6-ին քննարկվի և լուծվի:

«Բայց, քանի որ քննարկումների արդյունքում պարզվում է, որ էլի կոնսենսուս չկա՝Աստանան նորից կրկնելը իմաստ չունի և կառուցողական չէ, պայմանավորվածությունըհետևյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որևէկոնսենսուսային լուծում գտնենք»,–ընդգծեց Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ