Ս.թ. օգոստոսի 18-ին ժ. 19։00-ից հայ մեծանուն գիտնական Վ․ Համբարձումյանի ծննդյան և Հայաստանում աստղագիտության օրվա կապակցությամբ Բյուրականի աստղադիտարանը կազմակերպում է հանրային միջոցառում՝ «Աստղագիտության օրը Հայաստանում» խորագրով։
«Միջոցառման շրջանակներում աստղադիտարանի այցելուները կարող են այցելել՝
Բաց երկնքի տակ անվճար դասախոսության,
Վ. Համբարձումյանի տուն-թանգարան,
Գիշերային դիտումների (կախված եղանակային պայմաններից),
Շմիդտի համակարգի 1 մետրանոց աստղադիտակ,
2․6 մետրանոց աստղադիտակ,
Աստղացուցարան (պլանետարիում)։
Օրվա կապակցությամբ Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի, 2․6 մետրանոց աստղադիտակի, Շմիդտի համակարգի 1 մետրանոց աստղադիտակի և աստղացուցարանի դռներն այցելուների համար բաց կլինեն ավելի երկար՝ մինչև ժամը 23։00։
Շմիդտի համակարգի 1 մետրանոց աստղադիտակ կարող եք այցելել սկսած 20։00-ից։
Աստղազարդ երկնքի տակ դասախոսությունը կվարի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Տևողությունը 1 ժամ՝ 19:00-20։00
Դասախոսության թեմաները՝
«Վ. Համբարձումյանի կյանքը և գործունեությունը»
«Բյուրականի աստղադիտարանը՝ որպես ազգային արժեք»
«Հայկական հնագույն աստղագիտություն»
- Բյուրականի աստղադիտարան հյուրընկալվել է ԱՄԷ դեսպանը
- Բյուրականի աստղադիտարանը կողմ է քվեարկել ՀՀ ԳԱԱ կազմում մնալուն
Օրվա կապակցությամբ Վ. Համբարձումյանի տուն-թանգարանը կգործի ԱՆՎՃԱՐ։
Գիշերային դիտումներ՝
– Դպրոցականներ՝ 500 դրամ
– ՀՀ այլ քաղաքացիներ՝ 1,500 դրամ
– Արտերկրացիներ՝ 3,000 դրամ
VIP այցելություն դեպի Շմիդտի համակարգի 1 մետրանոց աստղադիտակ, որը հայտնի է իր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային գրանցամատյանում տեղ գտած Մարգարյանի հանրահայտ շրջահայությամբ:
Մուտքի արժեքը՝ 2,400 դրամ։
2․6 մետրանոց դիտակ՝
– Դպրոցականներ՝ 300 դրամ
– ՀՀ այլ քաղաքացիներ՝ 800 դրամ
– Արտերկրացիներ՝ 1200 դրամ
Աստղացուցարան (պլանետարիում)՝
-Դպրոցականներ՝ 400,
-ՀՀ այլ քաղաքացիներ՝ 1200 դրամ,
-Արտերկրացիներ՝ 1800 դրամ։
Լրացուցիչ տեղեկատվության և այցը ամրագրելու համար կարող եք զանգահարել 091 195903»,- ասվում է հաղորդագրության մեջ։

