fbpx
Աշխարհ

Աթամբաևի որդուն ՆԳՆ հարցաքնության են կանչել

Ղրղզստանի ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի որդուն` Սեյիթբեկին, կանչել են ՆԳՆ հարցաքննության: Այս մասին РИА Новости-ին հայտնել է երկրի նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարևը:

«Որքանով ինձ հայտնի է՝ նա հենց հիմա հարցաքննության է: Կոնկրետ որ գործով են նրան հարցաքննում՝ ես ճշգրիտ չգիտեմ», – ասել է փաստաբանը:

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևը հինգշաբթի երեկոյսն հանձնվել էր ուժայինններին: Նրա ձերբակալման հաջորդ օրը սկսվել էին կալանավորումներ և հարցաքննության էին հրավիրվել նրա մտերիմ կողմնակիցները, որոնց թվում նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ֆարիդ Նիյազովն է, Աթամբաևի խորհրդական Կունդուզ Ժոլդուբաևը, պատգամավորներ Իրինա Կարամուշկինան և Ասել Կոդուրանովան:

Չորեքշաբթի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները գրոհել էին Կոյ-Տաշ գյուղում Աթամբաևի տունը: Նրանք նախկին նախագահի աջակիցների դեմ հատուկ միջոցներ էին կիրառել: Աթամբաևի կողմանկիցները պատասխան կրակ էին բացել: Սակայն նախկին նախագահին ձերբակալել չէր հաջողվել:

Աթամբաևի կողմնակիցները պատանդ էին վերցրել 6 հատուկ ջոկատայինների: Հինգշաբթի վերսկսվել էին բախումները կողմնակիցների և անվտանգության ուժերի միջև: Տուժածների թիվը հասել է 98-ի: Մեկ հատուկ ջոկատային մահացել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ