fbpx
Աշխարհ

Աթամբաևը կոպտորեն խախտել է Սահմանադրությունը․ Ղրղզստանի նախագահ

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, կոշտ դիմադրություն ցույց տալով իրեն ձերբակալելու փորձի ժամանակ, կոպտորեն խախտել է Սահմանադրությունը: Այդ մասին օգոստոսի 8-ին Բիշքեկում հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը՝ ելույթ ունենալով հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում։

«Աթամբաևը կոպտորեն ոտնահարել է Ղրղզստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները»,- նախագահի խոսքը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը:

Ժեենբեկովն անհրաժեշտ է համարել անհետաձգելի միջոցներ ձեռնարկել երկրում օրինականությունն ու անվտանգությունը պահպանելու համար:

«Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Օրոզբեկ Օպումբաևը, ներքին գործերի նախարար Կաշկար Ջունուշալիևը, գլխավոր դատախազ Օթուրբեկ Ջամշիտովը տեղեկատվություն են ներկայացրել ստեղծված իրադրության մասին: Նիստի արդյունքներով ընդունվել է համապատասխան որոշում»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ