Աշխարհ

ՌԴ Պետդուման օրինագիծ է ընդունել, որով կպատժվեն կարատինը խախտող անձիք․РИА Новости

ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է կարանտինը խախտելու համար քրեական պատասխանատվության օրինագիծ:

Փաստաթուղթը նախաձեռնել են պետշինարարության կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը և ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

Համաձայն նոր օրինագծի՝ սանիտարահամաճարակային կանոնների խախտողներին սպառնում է տուգանք՝ 500 հազարից մինչև մեկ միլիոն ռուբլի, կամ մասնագիտական իրավունքից զրկում մինչև երեք տարի ժամկետով, կամ նույն ժամկետով ազատազրկում:

Ռուսաստանում  կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մնալու անհրաժեշտությունը խորհրդատվական բնույթ է կրում, և դրա համար պատժամիջոց է կիրառվում միայն այն դեպքում, եթե այդ խախտումը հանգեցնում է ինչ-որ մեկի մահվան կամ զանգվածային վարակման:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
Աղբյուրը՝ Ռիա Նովոստի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ