fbpx
Աշխարհ

Աթամբաևը կմնա կալանքի տակ

Ղրղզստանի դատարանը փակ նիստում չի բավարարել երկրի ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պաշտպանության խնդրանքը: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:

Բիշքեկի քաղաքային դատարանի նիստը՝ նվիրված Աթամբաևի փաստաբանի կողմից նրա ձերբակալման որոշման գանգատարկմանը, տեղափոխվել էր Ղրղզստանի անվտանգության պետական կոմիտե: Աթամբաևին կասկածում են մի քանի ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օգոստոսի 7-8-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ սպանության փորձի, ինչպես նաև կոռուպցիայի մեջ՝ Բիշքեկի ջերմաէլեկտրակենտրոնն արդիականացնելիս և ջերմակենտրոնին ածուխ մատակարարելիս:

Բացի այդ, պետության նախկին ղեկավարին կասկածում են անօրինական հարստացման, փողերի լվացման և լեռնարդյունահանման ճյուղում թույլատրագրեր տալիս կոռուպցիայի մեջ:

Նաև Աթամբաևին վերագրում են Բիշքեկում «Ֆորում» շենքի անօրինական սեփականաշնորհումը, որտեղ գտնվում են նրա կողմից հիմնված Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանը և նրան պատկանող «Ապրիլ» հեռուստաալիքը, ինչպես նաև Կոյ-Տաշ գյուղում անօրինականորեն հողամաս ձեռք բերելը: Բացի այդ, նախկին նախագահին կապում են վեց տարի առաջ քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաևի անօրինական ազատման հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ