«Ատալանտան» հետաքրքրված է ՊՍՎ-ի վինգեր Նոնի Մադուեկեի ծառայություններով։ Այս մասին հայտնել է Soy Calcio-ն։
Ըստ աղբյուրի՝ Բերգամո քաղաքը ներկայացնող ակումբը ցանկանում է վերջինիս տրանսֆերն իրականացնելով լրացնել ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի բացը, որը հավանաբաար ձմռանը կհեռանա այլ ակումբ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում վինգերը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով վեց գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։


