Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչ Գաիսկա Գարիտանոն խոսել է «Բարսելոնայի» հետ ոչ-ոքիի մասին (0:0).
«Տեր Շտեգնն այսօր անհավանական ֆուտբոլ ցուցադրեց: Ուրախ ենք նաև 1 միավորի համար: Եթե հիշենք այն պահերը, որոնք ստեղծել ենք, ապա կարրծում եմ, որ պետք է հաղթեինք:
Մունիայինը կարևոր խաղացող է: Ցանկանում էինք նա թարմ տեսք ունենար, այդ պատճառով մասնակցեց միայն հանդիպման վերջին 30 րոպեին:
Ուրախալի է, որ «Բարսելոնան» գոլ է խփում վերջին 30 հանդիպումներում անընդմեջ, իսկ այսօր հաջողությանը հասնելուն ավելի մոտ էինք մենք»,- ասել է մարզիչը, ում խոսքը մեջբերում է Marca-ն:
Հաղորդում է armsport.am-ը։