fbpx
Սպորտ

«Աթլետիկոյի» պաշտպանը կարիերան կշարունակի «Բավարիայում»

Լուկա Էրնանդեսը կարիերան կշարունակի «Բավարիայում»: 

«Բավարիան» հայտարարել է 23-ամյա պաշտպանի տեղափոխության մասին: Կողմերի միջև կնքվել է 5-ամյա պայմանագիր:

«Բավարիան» 80 մլն եվրո է վճարել «Աթլետիկոյին»:

Էրնանդեսը «Բավարիայում» կստանա տարեկան 13 մլն եվրո աշխատավարձ, դա նրան թիմի ամենաբարձր աշխատավարձ ունեցող ֆուտբոլիստը կդարձնի:

«Այսօր ինձ համար շատ կարևոր օր է: «Բավարիան» Եվրոպայի և աշխարհի լավագույն ակումբներից մեկն է: Հպարտ եմ, որ ապագայում տիտղոսներ նվաճելու համար պայքարելու եմ «Բավարիայի» հետ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Աթլետիկոյին», ակումբի ղեկավարությանը, մարզիչներին, թիմակիցներին այս հրաշալի 12 տարիների համար:

«Աթլետիկոն» կմնա իմ սրտում: Հիմա ես ուրախ եմ, որ հաջորդ քայլս անելու եմ «Բավարիայի» հետ»,- Էրնանդեսի խոսքն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ