Թուրքիայում, Բալկանյան խաղերի ավարտից հետո, Հայաստանի աթլետները մասնակցել են «Ստամբուլի գավաթ» անվանումով միջազգային մրցաշարին:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հեռացատկի հատվածում իրեն վստահ է դրսևորել երևանցի Արտակ Համբարձումյանը: Նա 7մ 25 սմ արդյունքով ճանաչվել է երրորդը և դարձել բրոնզե մեդալակիր:
Միջին տարածությունների վազքում կայուն մրցելույթներով հաճելիորեն զարմացնում է Երվանդ Մկրտչյանը: Ինչպես հայտնի է, նա երրորդն էր Բալկանյան խաղերի 1500մ վազքում:
3000մ տարածությունում Մկրտչյանը ցույց է տվել 7րոպ. 59, 80 վրկ. արդյունք, սահմանել է անձնական ռեկորդ և գրավել է պատվավոր չորրորդ տեղը:
Մեր աթլետները տեղում շարունակում են մարզումները և Երևան կվերադառնան փետրվարի 22-ին:
Հաղորդում է armsport.am-ը։