«Աթլետիկոն» դեռևս չի կարողանում համաձայնության գալ «Չելսիի» հետ ձմեռային տրանսֆերաին պատուհանի ընթացքում հարձակվող Ալվարո Մորատայի տեղափոխության շուրջ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, իսպանական ակումբը ցանկանում է վարձակալել 26-ամյա ֆուտբոլիստին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Այդուհանդերձ, լոնդոնցիները պատրաստ են միայն իսպանացու վաճառքին կամ եթե վարձակալությանը, ապա հետագայում տրանսֆերը գնելու պարտավարությամբ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ անձամբ Մորատան պատրաստ է համաձայնել աշխատավարձի նշանակալի նվազեցման` հանուն Դիեգո Սիմեոնեի թիմ տեղափոխությանը:
Այս պահին Մորատայի աշխատավարձը «Չելսիում» 9 մլն եվրո է կազմում:
Տեղեկություն կար նաև այն մասին, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» և «Սևիլիան»:
Մորատան «Աթլետիկոյի» սան է: Իսպանացի հարձակվողն ակումբի երիտասարդական թիմում հանդես է եկել 2005-ից 2007 թվականներին:
Հաղորդում է armsport.am-ը։