fbpx
ՏՏ

ՏՏ-ի նկատմամբ հետաքրքրությունն աշխարհում նկատվող տենդենց է. Մխիթար Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով` մեր երկրում գնալով զարգանում է տեղեկատվական տեխնոլոգիաների, ճշգրիտ գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը, միաժամանակ նկատվում է հասարակագիտության հանդեպ հետաքրքրության ու մոտիվացիայի անկում, որովհետև ոլորտը մրցունակ չէ, գրավիչ չէ: Նա հետաքրքրվեց` ԱԺ ձևավորվելիք Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը կկարողանա՞ ինչ-որ կերպ նպաստել, որ այդ հետաքրքրվածությունն առաջանա, ու ոլորտները դառնան մրցունակ ոչ միայն Հայաստանի ներսում, այլև միջազգային առումով:

ԱԺ նշված հանձնաժողովի նախագահի թեկնածու Մխիթար Հայրապետյանը նկատեց, որ պետք է հստակ գնահատական տրվի` արդյոք գիտության այսինչ ճյուղն ի՞նչ կարևորություն ունի այսինչ շրջանում, որքանո՞վ է պահանջարկված ու ի՞նչ ակտուալություն ունի: Հայրապետյանի խոսքով` պետք է կոնկրետ խնդիր մատնանշվի, ասենք` այստեղ կա բաց, որտեղ էլ իրենք կաշխատեն:

«Մենք հետազոտություն անող մարմին չենք, դրա համար կա համապատասխան գերատեսչություն: Ինչ վերաբերում է ՏՏ-ի նկատմամբ մեծ հետաքրքրությանը, դա աշխարհում նկատվող տենդենց է, բնական է, ես պետք է գոհունակություն հայտնեմ, որ Հայաստանը փորձում է դրան զուգահեռ կամ մասամբ զուգընթաց շարժվել, արդի աշխարհը չեմ պատկերացնում այդ տենդենցներից դուրս»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ