Երեկ ավարտվեց Չեմպիոնների Լիգայի 2019/20 առաջնության խմբային փուլի վերջին տուրը։
«Ատլետիկո» Մադրիդը տանը կարողացավ 2-0 հաշվով հաղթել Մոսկվայի «Լոկոմոտիվին»։ Գոլերի հեղինակներ դարձան Ժոաու Ֆելիշն ու Ֆելիպեն։ Արդյունքում՝ «Ատլետիկոն» վաստակեց 10 միավոր ու, D խմբում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը, դուրս եկավ ՉԼ-ի փլեյ-օֆֆ։
https://www.youtube.com/watch?v=l2IvPtoK97U
Այս խմբի մյուս խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվեց Լևերկուզենի «Բայերին» ու հաղթեց 0-2 հաշվով։ Գոլերը հեղինակեցին Ռոնալդուն ու Իգուայինը։
https://www.youtube.com/watch?v=kbTL3G9CrgY
Այսպիսով՝ D խմբից փլեյ-օֆֆի 1/8-րդ եզրափակիչ դուրս եկան «Յուվեն» ու «Ատլետիկոն»։ 3-րդ տեղը զբաղեցրած «Բայերը» կխաղա Եվրոպա Լիգայում։
