fbpx
Զինված Ուժեր

Աշխարհում ոչ մեկին չի հաջողվել ԱԹՍ-ների դեմ ունենալ միատեսակ միջոց․ Արծրուն Հովհաննիսյան

Քիչ առաջ ասուլիսի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է այն հարցին, թե ինչ է արվել ԱԹՍ-ների դեմ արդյունավետ գործիք ունենալու ուղղությամբ:

«Աշխարհում ոչ մեկին չի հաջողվել ԱԹՍ-ների դեմ ունենալ միատեսակ միջոց, որը լիարժեք պաշտպանություն կապահովի: Հավատացեք, ոչ թե 2016 թվականի ապրիլից է մեր մոտ խոսվում դրա մասին, այլ խոսվում է վերջին 20 տարում, ամբողջ աշխարհում՝ ամենաառաջատար երկրներում, ամենաառաջատար ռազմական ակադեմիաներում»,- ասել է ՀՀ ՊՆ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն ասել է, որ այդ հարցում չկա մեկ ոսկե լուծում: Կոմպլեքս լուծումների մասին է խոսքը՝ խոցող, հայտնաբերող, պայքարող միջոցառումների ընդհանրության: Սա ասում է, որպես մասնագետ, ով վերջին 15 տարում զբաղվում է ԱԹՍ-ների ուսումնասիրմամբ: ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասել է նաև, որ երեկ ստիպված է եղել մեկ առ մեկ պատասխանել համացանցում շրջանառվող շատ մեկնաբանությունների, որոնք մասնագիտական ու հավաստի չեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ