fbpx
Առողջապահություն

Վերջին 14 օրերի ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության 113 տոկոս աճ է գրանցվել

Քիչ առաջ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը հայտնեց, որ վերջին 14 օրերի ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության 113 տոկոս աճ է գրանցվել:

Մասնագետի խոսքով, հիվանդացության այս նկատելի աճի հիմնական պատճառը բնակչության կողմից հակահամաճարակային կանոնների չպահպանելն է. ռազմական դրության պայմաններում բոլորի ուշադրությունը ուղղված է դեպի արտաքին թշնամին, և շատերը մոռանում են կորոնավիրուսային վարակի մասին, որը, թուլացնելով թիկունքը, լուրջ վտանգ է ներկայացնում թե քաղաքացիական բնակչության, թե զինվորների համար:

«Հաշվի առնելով մեր ազգի հայրենասիրությունը, մեր ազգի հզորությունը, բոլորը ոտքի են կանգնել արտաքին թշնամու դեմ պայքարը մղելու համար: Տարբեր կամավորական ջոկատներ են ստեղծվում, հավաքագրվում են տարբեր օգնություններ: Սակայն այդ ընթացքում մարդկային կուտակումների արդյունքում, որևէ մեկը անվտանգության կանոնները չի պահում, և սա կարող է բերել նրան, որ հիվանդությունը կարող է տարածվել և հասնել մեր զինվորին, ով սահմանին է կանգնած, եւ դրանով թուլացնել մեր զինվորի կամքը եւ առողջությունը: Սա զգոնության և սթափության կոչ է: Մենք հզոր ազգ ենք և կարող ենք միասնական պայքարել այս հիվանդության դեմ», – ասաց մասնագետը:

Կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու համար մասնագետրը հորդորում է հետևել 3 պարզ կանոններին՝ կրել դիմակ, հաճախակի լվանալ ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ