Azat TV
«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 4-ին վերադարձել է Հայաստան։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։ «Ամսի 4-ից է վերադարձել, այսինքն՝ երբ պաշտոնապես որոշումը հրապարակվել է ազատման վերաբերյալ, ձեռնամուխ է եղել գործերի գործավարության հանձնման-ընդունմանը, ինչից հետո այցելել է մոր շիրմաքարին` Վրաստանի Հանրապետությունում, ամսի…
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ Ռուսաստանի ներկայացուցիչը, որը հիմա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է, շարունակի պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտը։ Գրիգորյանը համոզված է, որ այսօր Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում հարցը կքննարկվի․ – «Ուրիշ բան է՝ որոշում կընդունվի՞, թե՞՝ ոչ, բայց կքննարկվի»։ «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի համար գլխավոր չի…
«Ճիշտ մեկնարկ է տրվել»,- այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով կառավարության 100-օրյա աշխատանքին: «Բնականաբար, շոշափելի արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, բայց կա մի կարևոր իրողություն, որ բոլորին պարզ է այսուհետ, որ կոռուպցիային հասարակությունը «ոչ» է ասել և ասել է հստակ: Եվ կառավարությունը, ի դեմս վարչապետի, հետամուտ է…
«Մենք կարող ենք լինել զսպաշապիկ, որ իշխանությունները չշեղվեն»,- Խաչատուր Քոքոբելյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը քննարկում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում մասնակցելու ձևաչափը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: Վերջինս նշեց, որ ԱԴ-ում կարծիքները տարբեր են՝ վարչության մի մասն ուզում է դաշինքով մասնակցել, մյուս մասն՝ առանձին: «Այս պահին կան քննարկումներ՝ տարբեր քաղաքական գործիչների, կուսակցությունների հետ: Նրանց հետ, ովքեր մոտ են մեր…
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը ակտիվ քննարկումների փուլում են, թե ինչ ձևաչափով և ընտրացուցակներով են մասնակցելու առաջիկա ընտրություններին: Shabat.am լրատվականը զրուցեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի հետ, ով անդրադառնալով իրենց կուսակցության մասնակցության ձևաչափին՝ նշեց. «Այս պահին մեր կուսակցությունում քննարկումներ են գնում ձևաչափի հետ կապված, քննարկվում են նաև ընտրությունների հետ կապված մնացած մանրամասները: Առաջիկայում…
Միչիգանը դարձավ ԱՄՆ-ի 8-րդ նահանգը, որը ճանաչել է Արցախի Հանրապետությունը։ Այս մասին տեղեկանում ենք Միչիգանի Հայ Դատի հանձնախմբի կայքից։ Նշվում է, որ սեպտեմբերի 29-ին մեկնարկած նիստում Ժողովը քվեարկությամբ ընդունել է Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին բանաձև։ Ժողովը կոչ է արել ԱՄՆ-ին տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ։ Նիստի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահին ու Կոնգրեսին նաև…