ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ավագ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների փոխնախարար։
Այս մասին տեղեկանում ենք կառավարական e-gov.am կայքից, որտեղ հրապարակվել է փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավագ Ավանեսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ», – ասված է համապատասխան որոշման մեջ: