Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնում է մանկապարտեզների աշխատանքի բարելավման ծրագրի մշակում

Ամենադիտվածներ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասված է.

«Հարգելի Երևանցիներ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները նախաձեռնել են մանկապարտեզների աշխատանքի բարելավման համալիր ծրագրի մշակում, որի շրջանակներում սկսվել է նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների հետ հանդիպումների շարք: Մասնավորապես կքննարկվի օրվա ռեժիմի, օրվա տևողության,սննդակարգի, կրթադաստիարակչական միջոցառումների, աշխատակազմի,երեխայի լավագույն շահի և համայնք-ծնող համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաև նախադպրոցական կրթությունից ակնկալիքները: Ավագանու անդամները կլսեն մտահոգող հարցերի մասին, ծնողների հետ միասին կնախանշեն հնարավոր ելքերը և,որ ամենակարևորն է,հնարավորություն կունենան արձանագրելու ծնողների կողմից առաջարկվող լուծումները:Առկա բազմաթիվ խնդիրների վերաբերյալ իրական շահառուների կարծիքներն ու լուծման առաջարկները լսելով`միասին պետք է գտնենք իրավիճակի բարելավման ուղիները:

Նուբարաշեն վարչական շրջանի հանդիպումները տեղի կունենա Նուբարաշենի Վիլլի Մոկացյանի անվ. երաժշտական դպրոցի դահլիճում (հասցե` Նուբարաշեն 13 փ. 2/2 շ.) աշխատակազմի շենքում ս.թ. ապրիլի 18-ին, ժամը 19:00 –ին»:

Ամենաթարմ