Երևանի մանկապարտեզների մրցույթների խնդիրները

Հրապարակող՝

Ղազախստանում դպրոցականները մանկապարտեզում ջարդ են կազմակերպել

Ամենադիտվածներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մանկապարտեզների վերանախագծման մրցույթները չորս անգամ չեն կայացել։ Քաղաքապետը նշել է, որ մրցույթների չկայանալը կապված է ֆինանսավորման և տեխնիկական առաջադրանքների հետ։ Նա ընդգծել է, որ ժամանակը շատ ավելի կարևոր է, քան ֆինանսավորումը, և որ մանկապարտեզների նախագծման գործընթացը չի կարող տարիներ տևել։

Քաղաքապետը կոչ է արել գործընկերներին արագ լուծումներ գտնել, որպեսզի պարզեն, թե ինչու են մանկապարտեզների վերանախագծման մրցույթները ձախողվել։ Նա նշել է, որ 2026 թվականին 13 մանկապարտեզի շինարարություն է նախատեսվում, որոնցից 7-ի նախագծերը արդեն պատրաստ են։ Ավինյանը վստահեցրել է, որ ֆինանսավորման հարցը կարող են լուծել, սակայն անհրաժեշտ է հասկանալ, թե ինչն է պատճառը մրցույթների չկայացման։

Նկատենք, որ Երեւանի պատասխանատու պաշտոնյաները հրապարակավ ընդունում են, որ իրենք չգիտեն, թե ինչու են ձախողվում իրենց հայտարարած մրցույթները։ Սա խոսում է այդ պաշտոնյաների կառավարման հարցերում ոչ կոմպետենտ լինելու մասին։

Ամենաթարմ