Լոնդոնի «Չելսիի» ավագ Սեզար Ասպիլիկուետան մոտ է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելուն։
Այս մասին հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։
Նա նշում է, որ կողմերն արդեն բանավոր պայմանավորվածություն ունեն, որ 32-ամյա պատշպանը պետք է «Բարսա» տեղափոխվի ամռանը, երբ ավարտվի նրա ու «Չելսիի» միջև պայմանագիրը։
Նրա խոսքով՝ տեղափոխությանը կարող են խանգարել միայն, ինչ-որ, անձնական խնդիրներ։