fbpx
Հասարակություն

Ավան-Առինջում մեքենա է այրվել

Այսօր՝ մարտի 19-ին, ժամը 03:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 2 շենքի դիմաց այրվում է ավտոմեքենա։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Hyundai Santa» (վարորդ` Ն․ Պ․), «Mazda» (վարորդ` Հ․ Մ․) և «Nissan X-Trail» (վարորդ` Ա․ Ա․) մակնիշի ավտոմեքենաներում։

Նշվում է նաև, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 04։09-ին, մարվել՝ 04։49-ին։ Այրվել է «Hyundai Santa» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը, իսկ «Mazda» և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները ջերմահարվել են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ