Աշխատանքային այցով այս օրերերին Բելգիայում է գտնվում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աննա Աղաջանյանին:
Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանում հակահամաճարակային իրավիճակի և պատվաստումային գործընթացի հետ կապված խնդիրներ:
- Տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
- ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Նախարարը հանդիպել է նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատան աշխատակազմին:
Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է եղել պատերազմի ընթացքում կատարված լայնածավալ աշխատանքներին և հետագա անելիքներին: