fbpx
Առողջապահություն

Պիտի վնասակար սովորություններից զերծ մնանք․ Ավանեսյանը՝ աղի գործածության մասին

Առողջապահության նախարարությունն ունի հանձնառություն՝ պաշտպանելու քաղաքացիների կյանքը և առողջությունը: Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով աղի գործածության մասին շրջանառվող նախագծի վերաբերյալ պատգամավորներից մեկի հարցին:

«Մենք պետք է հոգ տանենք մեր մասին այն ժամանակ, երբ առողջ ենք: Պիտի վնասակար սովորություններից զերծ մնանք, առողջ սնվենք, մարզվենք, պահպանենք մեր առողջությունը, ստիպված չլինենք հիվանդաբուժությամբ զբաղվել»,- ասաց Ավանեսյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ