fbpx
Առողջապահություն

Ավանեսյանը կմասնակցի Կանանց 3-րդ եվրասիական համաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Ռուսաստան՝ Սանկտ-Պետերբուրգ։

Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կառավարական կայքից։

Որոշման մեջ ասվում է, որ Ավանեսյանը մասնակցելու է Կանանց երրորդ եվրասիական համաժողովին։

Գործուղումը նախատեսված է հոկտեմբերի 13-ից 15-ը։

Վերադառնալուց հետո երեք օրվա ընթացքում Ավանեսյանը պետք է գործուղման մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ ու Արտաքին գորրծերի նախարարություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ